ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի կողմից ներկայացված լրացումը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։

Մինչ լրացման ընդունումը Ֆրանկ Փալոնը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններին, որի հետևանքով 3 հայ զինծառայող է զոհվել․ «Ադրբեջանի այսօրվա հարձակումը հայկական հողերը զավթելու և երկրում ժողովրդավարությունը խաթարելու ծրագրի մի մասն է։ Եթե այս ագրեսիայի անտեսումը շարունակվի, նրանք կշարունակեն հարձակումները՝ մահացու ելքով։ Ներկայացուցիչների պալատի ծախսերում փոփոխության վերաբերյալ իմ առաջարկած նախագիծը ադրբեջանական ուժերի ֆինանսավորումը դադարեցնելու ազդակ է»,- նշել է Փալոնը։

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին»:

Նշվում է, որ դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակից, այժմ աշխատանքներ են տարվում նաեւ այդ ուղղությամբ:

Հայերեն العربية English Русский Türkçe

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին