Տարածաշրջանային

Անթալիայի խոշոր հրդեհի մարմանը մասնակցում է շուրջ 1000 հրշեջ, տուժել է 53 մարդ

1 րոպեի ընթերցում

Անթալիայի խոշոր հրդեհի մարմանը մասնակցում է շուրջ 1000 հրշեջ, տուժել է 53 մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ հանգստի գոտում խոշոր անտառային հրդեհի հետևանքով 53 մարդ է տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 28-ին թուրքական NTV-ի ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:

«Մենք ստիպված ենք եղել տարհանել չորս շրջան: Կան վնասված տներ: Այս պահի դրությամբ տուժել է 53 մարդ: Հրդեհի պատճառը դեռ պարզվում է, ուսումնասիրվում են բոլոր վարկածները»,- նշել է նա:

Հրդեհի գոտում 28 շրջան մնացել է առանց ջրամատակարարման: Կրակի մարման գործում ներգրավված է մեկ ինքնաթիռ, 19 ուղղաթիռ, ավելի քան 100 միավոր տեխնիկա և շուրջ 1000 հրշեջ: Կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում