Միջազգային

Կորոնավիրուսի չորրորդ ալիքն արդեն ընդգրկել է Ֆրանսիայի ողջ տարածքը

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի չորրորդ ալիքն արդեն ընդգրկել է Ֆրանսիայի ողջ տարածքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն այլևս ընդգրկում է Ֆրանսիայի բոլոր շրջանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Երկրում սանիտարական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Համավարակի չորրորդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի ողջ տարածքում»,- հայտնել է Ատալը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի բոլոր շրջաններն այժմ հիվանդության տարածման արագության տեսանկյունից գտնվում են կարմիր գոտում:

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ կա ակնհայտ տարբերություն նախորդ ալիքների և նոր դեպքերի շրջանում հոսպիտալացվողների քանակի միջև: Ատալի խոսքով՝ դա հնարավոր է եղել բնակչության շրջանում զանգվածային պատվաստումների շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում