Տարածաշրջանային

Անթալիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Անթալիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական TRT-ն:

Նշվում է, որ կրակն արդեն մոտենում է Անթալիայի Մանավգաթ քաղաքի սահմաններին, կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:

Անթալիայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի առաջացման պատճառը սաստիկ շոգերն են: Նրանք հավաստիացրել են, թե հրդեհը որևէ կերպ չի խոչընդոտի զբոսաշրջային օբյեկտների գործունեությանը:

Տեղական իշխանությունները հայտնել են նաև, որ այս հրդեհը խոշորագույնն է, որի հետ իրենք երբևէ բախվել են:

Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում