Կունդեն միացել է «Չելսիին»
1 րոպեի ընթերցում
![Կունդեն միացել է «Չելսիին»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1059280.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպանը միացել է Լոնդոնի «Չելսիին»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական «Սևիլիայի» և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժուլ Կունդեն 5 տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ։ Ազնվականները 22-ամյա ֆուտբոլիստի համար անդալուզական ակումբին վճարել են 70 մլն եվրո, ևս 5 միլիոն իսպանացիները հետագայում կստանան բոնուսների տեսքով։
Անցած մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին «Սևիլիայի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում եւ դարձել 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: