Միջազգային

ԱՄՆ-ն Իրաքում մարտական առաքելությունը կավարտի դեկտեմբերի 31-ին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրաքում մարտական առաքելությունը կավարտի դեկտեմբերի 31-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգերը մտադիր Է Իաքում իր զորակազմի մարտական առաքելությունն ավարտել դեկտեմբերի 31-ին, ըստ որում տեղական անվտանգության ուժերի, ինչպես նաեւ քրդական ռազմականացված կազմավորումների աջակցությունը կշաունակվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ռազմավարական երկխոսության անցկացման արդյունքներով երկու երկրների՝ հուլիսի 26-ին տարածված համատեղ հայտարարության մեջ:

Հանդիպմանը համանախագահներ են հանդես եկել պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Իրաքի արտգործնախարարության ղեկավար Ֆաուդ Հուսեյնը:

«Պատվիրակություններն ընդգծել են, որ ռազմակայանները, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ի եւ կոալիցիայի զորակազմի կողմից, իրաքյան են եւ գործում են երկրի գործող օրենքներին համապատասխան: Դրանք ԱՄՆ-ի եւ կոալիցիայի ռազմակայանները չեն, միջազգային զորակազմը ներկա Է սոսկ Իրաքի կառավարությանն աջակցելու համար ԻՊ-ի («Իսլամական պետություն» կազմակերպության – ծանութ. խմբ.) դեմ պայքարում:

«Պատվիրակությունները վերջերս կայացած տեխնիկական կոնսուլտացիաներից հետո որոշել են, որ անվտանգության բնագավառում համագործակցությունը լիովին կվերակզմվի եւ կկենտրոնանա (իրաքյան ուժերի) պատրաստման, խորհրդատվության եւ վարժեցման, հետախուզական տեղեկատվության փոխանակման վրա, իսկ մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ն Իրաքում չեն մնա ԱՄՆ-ի ուժեր, որոնք մասնակցում են մարտական առաքելությանը»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, ամերիկյան կողմը մտադիր Է շարունակել օժանդակություն ցույց տալ անվտանգության իրաքյան ուժերին եւ քրդական «փեշմերգա» կազմավորումներին, «ներուժի ամրապնդման համար ապագա սպառնալիքներին հակազդելու նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում