ԱՄՆ-ը հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել Է հուլիսի 26-ից անօրինական ներգաղթյալների ընտանիքների արագացված արտաքսման ընթացակարգը վերսկսելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:

«Սկսած այսօրվանից (հուլիսի 26-ից), որոշ ընտանիքներ (…) ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն այն ընտանիքների վտարման օրինական ընթացակարգն Է, որոնք ԱՄՆ-ի տարածքում գտնվելու օրինական հիմքեր չունեն»,- նշել են նախարարությունում: ԱՄՆ-ի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են անօրինականորեն ԱՄՆ ներթափանցելու փորձերից:

«Այդ գործողությունները վտանգավոր են եւ կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետեւանքների այն անձանց համար, ովքեր փորձում են դա անել»,- ասված Է տեքստում: Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ-ի վարչակազմն աշխատում Է անվտանգ, կարգավորված եւ հումանիտար ներգաղթային համակարգի ստեղծման վրա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գործող վարչակարգը վերջին ժամանակներս ենթարկվում Է խիստ քննադատության այն մարդկանց աճող ներհոսքի լույսով, ովքեր անօրինականորեն փորձում են ներթափանցել ԱՄՆ Մեքսիկայից:

Քաղաքական ընդդիմախոսները, մասնավորապես, պնդում են, որ տեղի ունեցողը դարձել Է անօրինական ներգաղթի նկատմամբ Սպիտակ տան նոր ղեկավարի չափազանց մեղմ մոտեցման հետեւանքը: Բացի դանից, Միացյալ Նահանգների իշխանություններին քննադատում են այն բանի համար, որ դեռահաս ներգաղթյալներին հաճախ պահում են այնպիսի պայմաններում, որոնք չեն համապատասխանում երխաների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին