ՄԱԿ-ում հայտարարել են, որ Աֆղանստանում գրեթե 1,6 հազար խաղաղ բնակիչ Է զոհվել մարտերի կես տարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ավելի քան 1,6 հազար խաղաղ բնակիչ Է զոհվել եւ 3 254-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վիրավորել վերջին վեց ամսում մարտական գործողությունների ակտիվացման հետեւանքով: Այդ մասին, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այդ երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչության (ՅՈՒՆԱՄԱ) կողմից հուլիսի 26-ին Քաբուլում տարածված հաղորդագության մեջ:

«Աֆղանստանում 2021 թվականի առաջին կեսին տուժած խաղաղ բնակիչների թիվը հասել Է ռեկորդային բարձր մակարդակի, ներառյալ մայիսից ի վեր սպանությունների եւ վիրավորումների կտրուկ ավելացումը, երբ սկսվեց միջազգայնին զորակազմի զորքերի դուրսբերումը, իսկ «Թալիբան» շարժումն անցավ հարձակման, ինչը հանգեցրեց մարտական գործողությունների ակտիվացման ,- ասված Է հաղորդագրության մեջ:- Աֆղանստանում առանց բռնության մակարդակի զգալի նվազման 2021 թվականի արդյունքերով կարող նշվել տուժած քաղաքացիական անձանց ամենամեծ թիվը ՅՈՒՆԱՄԱ-ի կոմից նման վիճակագրություն վարելու սկզբից: 2021 թվականի առաջին կեսին Աֆղանստանում արձանագրվել են քաղաքացիական անձանց 1 659 սպանություն եւ 3 254 վիրավորում, ինչը 47 տոկոսով բարձր Է 2020 թվականի նույն ժամանակամիջոցի մակարդակից»:

ՅՈՒՄԱ-ն բգռնության պատասխանատվությունը դնում Է գլխավորապես հակակառավարական ուժերի, «Թալիբանի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա: Պատասխանատվության մնացած բաժինը դրվում Է Աֆղանստանի բանակի, անվտանգության եւ կառավարամետ ուժերի վրա: Նման զեկույցները կազմվում են 2009 թվականից: Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ բախումներն ավելի հաճախակի դարձան ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որն ապրիլի 14-ին ազդարարեց Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավը Միացյալ Նահանգների պատմության մեջ: Հուլիսի 13-ի դրությամբ՝ ԱՄՆ-ն ավելի քան 95 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերումը: Աֆղան պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացնում Է հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ