«Նոան» նոր դարպասապահ ունի
1 րոպեի ընթերցում
![«Նոան» նոր դարպասապահ ունի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1059042.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոան» պայմանագիր է կնքել 22-ամյա դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ: Մինչ «Նոա» տեղափոխվելը նա հանդես է եկել «Ուրարտուի» կազմում: Մոտակա օրերին Մաթևոսյանը կմիանա թիմին:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 30-ին: Մեկնարկային տուրում կմրցեն հետևյալ զույգերը` ԲԿՄԱ-«Փյունիկ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Արարատ»-«Նոա», «Սևան»-«Վան», «Ուրարտու»-«Նորավանք»: