Տարածաշրջանային

Վրաստանում Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Վրաստանում Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի հարավ-արեւելքում ՝ Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա, հուլիսի 25-ին 3.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, սեյսմոլոգների տվյալներով' ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:02-ին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում՝ Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արեւմուտք, Սալամալեյկի գյուղի մերձակայքում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ըստ աղբյուրի՝ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում