Մեկնարկում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը
1 րոպեի ընթերցում
![Մեկնարկում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058893.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Ռուսաստանի ֆուտբոլի 2021/22 թվականների առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրանիկ տուրի մեկնարկային խաղը կկայանա Ռոստով քաղաքում, որտեղ «Ռոստով»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, կմրցի Մոսկվայի «Դինամո»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Այս տուրի շրջանակում կկայանան նաև «Զենիթ»-«Խիմկի», «Լոկոմոտիվ»-«Արսենալ», «Ռուբին»-«Սպարտակ», «Ուրալ»-«Կրասնոդար», «Կրիլյա սովետով»-«Ախմատ», ԲԿՄԱ-«Ուֆա», «Նիժնի Նովգորոդ»-«Սոչի» հանդիպումները:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության նախորդ մրցաշրջանի չեմպիոնը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ն է: