Սպորտ

Գրիգորյանը երեք ամիս անց հեռանում է «Ալաշկերտից» 

1 րոպեի ընթերցում

Գրիգորյանը երեք ամիս անց հեռանում է «Ալաշկերտից» 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն հայտնեց վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:

Չնայած «Ալաշկերտի» համար կարևոր պահին, պարոն Նավոյանը ընդառաջեց մարզչին՝ նշելով, որ «ֆուտբոլն, անշուշտ կարևոր է, բայց ընտանիքն առաջին տեղում է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում