Չինաստանի Հենանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 33-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանիի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 33-ի, ավելի քան 256 հազար մարդ տեղափոխվել Է անվտանգ շրջաններ, աղետի գոտում Է գտնվում 3 միլիոնից ավելի մարդ: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել են տեղի խշխանությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել 25 զոհվածների մասին Չժենչժոու քաղաքում՝ նահանգի վարչական կենտրոնում, տարերքի չորս զոհերի մասին Գունյի քաղաքում: «Սկսած հուլիսի 16-ից հեղեղումների պատճառով աղետի գոտում Է հայտնվել 3,004 մաիլիոն բնակիչ, 33 մարդ զոհվել Է, ութն անհայտ կորել, (…) 256 հազար մարդ տեղափոխվել Է անվանգ շրջաններ»,- ասված Է տարածված հայտարարության մեջ:

Այնտեղ ճշտվում Է, որ ավելի քան 215 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ վնասվել են, նյութական վնասը գերազանցել Է 12,2 միլիարդ յուանը (շուրջ 188,9 միլիոն դոլար): Հենանի նահանգում մի քանի օր շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով սկսվել են հորդացումներ: Չժենչժոուի ջրամբարներից մեկի պատնեշի ճեղքման պատճաով նահանգի իշխանությունները սահմանել են արտակարգ իրավիճակի արձագանքման առաջին մակարդակ, իսկ ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունն սպառնալիքի ազգային մակարդակը երրորդից բարձրացրել Է մինչեւ երկրորդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին