Միջազգային

Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդիպել Է Հորդանանի Աբդալա Բ թագավորի հետ եւ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում մերձավորարեւելյան տարածաշրջանի իրադրությունը: Հուլիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ղեկավարները քննարկել են այն մարտահրավերները, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ իրենց երկրներում եւ ամբողջ աշխարհում (…), քննության ենթարկել հնարավորությունները Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության զարգացման համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ Բայդենն աջակցություն Է հայտնել Հորդանանի ղեկավաին Իսրայելի նոր կառավարության հետ հարաբերությունների հաստատման՝ երկրի ջանքերում: Երկու պետությունների ղեկավարները նաեւ քննարկել են ռազմական համագործակցությունը եւ հորդանանյան ռազմաօդային ուժերի արդիականացումը: ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել Է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր Է ուժեղացնել երկկողմ համագործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում տնտեսության ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում