Պակիստանում ճանապարհա-տրանսպորտային պատահաի հետեւանքով 27 մարդ Է զոհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի հյուսիս - արեւելքի Փենջաբի նահանգում առնվազն 27 մարդ Է զոհվել, ավելի քան 30-ը տուժել տրեյլերի հետ մարդատար ավտոբուսի բախման հետեւանքով: Հուլիսի 19-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Դերա Գազի Խան քաղաքում, երբ արագությունը բարձրացրած ավտոբուսը տերեյլերին Է բախվել շրջանցիկ ճանապարհի մոտ:
Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց՛: Ինչպես հայտնել Է գործակալությունը, ավտոբուսը նահանգի Ռաջանփուր բնակավայրից ուղեւորվում Էր Սիալքոթ քաղաք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский