Միջազգային

Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել է 18-ի

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել է 18-ի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում հուլիսի սկզբին տեղի ունեցած հզոր սողանքից հետո հուլիսի 18-ին հաստատվել է եւս երեք մարդու մահը։ Այդպիսով զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհվածների մասին: Մինչ օրս չի հաջողվում պարզել 12 մարդու գտնվելու վայրը։

Հուլիսի 3-ի առավոտյան ժամը 10-ի սահմաններում Տոկիոյից հարավ-արեւմուտք գտնվող Սիձուոկա պրեֆեկտուրայի Ատամի քաղաքում տեղի է ունեցել հզոր սողանք: Աղետի շրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։

Աղետից անմիջապես հետո քաղաքի իշխանությունները հայտնել են, որ, ըստ չճշտված տվյալների, անհայտ կորածների թիվը կազմում է շուրջ 20: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ տուժած շրջանում, ըստ փաստաթղթերի, բնակվել է 215 մարդ։ Սողանքի հետեւանքով մոտ 130 տուն է քանդվել։ Ավելի քան 500 մարդ ժամանակավորապես տեղավորվել է հյուրանոցներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում