Հասարակական

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում իրականացվել են համավարակի դեմ պատվաստումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, կարևորելով համավարակի կանխարգելումը, բնակչության շրջանում վարակի տարածման ու վտանգավորության աստիճանը, հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև՝ պատվաստանյութերի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությանը օժանդակելու նպատակով հուլիսի 15-ին, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչական շենք հաճախող աշխատակիցների կեսից ավելին (քրեակատարողական ծառայող, քաղաքացիական ծառայող և պայմանագրային աշխատող), Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, պատվաստվել է COVID-19 համավարակի դեմ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժնից:

Պատվաստման գործընթացն իրականացվել է Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից։

Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև ազատազրկված անձանց պատվաստումների հետ կապված միջոցառումները հնարավորինս արդյունավետ դարձնելու նկատառումներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կկազմակերպվեն նաև առանձին քրեակատարողական հիմնարկներում, որտեղ այդ միջոցառումների մեկնարկը տրվել է դեռևս հունիսին։

Հայերեն

Ճապոնիայում դպրոցականներին վրաերթի ենթարկած վարորդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց

ԱՄՆ սենատորները պատրաստում են ՌԴ-ի դեմ խիստ պատժամիջոցներ՝ Պուտինի հետ բանակցությունների չկայացման դեպքում

Հրդեհ Աղավնավանք գյուղում․ այրվել է անասնագոմի փայտե առաստաղը

Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ

Կոտայքի մարզում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Պարտավոր ենք ստեղծել արժանապատիվ աշխատանքի պայմաններ յուրաքանչյուր քաղաքացու համար. ՀՀ նախագահ

Գավառից 13 կմ հարավ-արևելք գրանցվել է 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Նոր Զելանդիան արտակարգ դրություն է հայտարարել ջրհեղեղի պատճառով

Աշխատող քաղաքացու ձեռքերով է ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը. ԱԺ նախագահի ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվա առթիվ

Ծանրորդ Վարազդատ Լալայանը տոնում է ծննդյան օրը