Հայաստան

Գավառից 13 կմ հարավ-արևելք գրանցվել է 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

Գավառից 13 կմ հարավ-արևելք գրանցվել է 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:47-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՆԳՆ-ից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ, իսկ մագնիտուդը՝ 2.8։

Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ։ Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում