Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է «Բոկա Խունիորս»-ի խաղին
1 րոպեի ընթերցում
![Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցել է «Բոկա Խունիորս»-ի խաղին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1058250.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նորամուտն է տոնել նոր ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրիասկո Բալեկյանը, ով օրեր առաջ տեղափոխվեց Արգենտինայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` «Բոկա Խունիորս», նորամուտն է նշել ակումբի պաշտոնական խաղում: «Բոկա Խունիորս»-ը Լիբերտադորեսի գավաթի փլեյ-օֆֆում մրցել է «Ատլետիկո ՄԳ»-ի հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով: Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:
Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ակումբը3.5 միլիոն եվրոյով գնել է հարձակվողի տրանսֆերի 80 տոկոսը: Բալեկյանը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել արգենտինական «Ատլետիկո Ուրական» ակումբից, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: