Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինչ Ադրբեջանում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է երկու հայ ռազմագերիների՝ Դավիթ Դավթյանի եւ Գեւորգ Սուջյանի գործով դատավարությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն), իսկ Արցախում հնչում են կրակոցներ, Նախիջեւանի հետ սահմանին՝ Երասխի հատվածում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հայ զինծառայող է զոհվում։

Երասխը Երեւանից մեկ ժամվա հեռավորության վրա է։ Ընդամենը։ Սա Արցախը չէ, ոչ էլ՝ Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզերը, որոնց ուղղությամբ արդեն ավելի քան երկու ամիս է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են ՀՀ տարածքում։ Երասխը Արարատի մարզում է, եւ թվում էր, որեւէ առնչություն չպետք է ունենար Արցախի հետ, որի նկատմամբ ադրբեջանական նկրտումները շարունակվում էին տասնամյակներ շարունակ։ Ի դեպ, Երասխից Տիգրանաշեն ընդամենը 12-13 կմ է, ավտոմեքենայով՝ 15 րոպե։ Սա այն ճանապարհն է, որը կապում է մայրաքաղաքը Սյունիքի հետ։ Ակնհայտ է, որ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացման ռազմավարական նպատակը Տիգրանաշենի հատվածում հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Սյունիք տանող կոմունիկացիոն կապը կտրելն է։ Ավելի ու ավելի իրատեսական են դառնում այն ահազանգերը, որոնք հնչեցնում էին մի շարք վերլուծաբաններ եւ փորձագետներ, որ Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Արցախով...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում