Սպորտ

Թիմը նորմալ է մոտենում վաղվա խաղին. Բիչախչյան  

1 րոպեի ընթերցում

Թիմը նորմալ է մոտենում վաղվա խաղին. Բիչախչյան  

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն անդրադարձել է «Ֆեհերվարի» դեմ առաջիկա խաղին:

«Թիմը նորմալ է մոտենում վաղվա խաղին։ Վնասվածքի պատճառով խաղին ներկա չի լինի Ռուդիկ Մկրտչյանը։ Մնացած խաղացողները պատրաստ են վաղվա խաղին: Հունգարիայում լավ խաղ ենք անցկացրել, սակայն դա չի նշանակում, թե իմ նշած բոլոր խնդիրները լուծվել են։ Պարզ է, որ ունենալով կարճ ժամանակ, պետք է առավելագույնն անեինք։ Ես նկատի եմ ունեցել ֆիզիկական վիճակը, քանի որ մայիսին բոլոր երկրներում ներքին առաջնություններն ավարտվում են, և խաղացողները գտնվում են արձակուրդում։ Նոր խաղացողները միացան մեզ ու մենք չկարողացանք ունենալ բավականաչափ ժամանակ ավելի լավ պատրաստվելու համար։ Չէինք կարող անել այնպես, որ այն տղաները, որոնք նոր էին թիմում, իրենց առավելագույն լավ վիճակով ներկայանային խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մարզիչը:

Առաջին խաղը կայացավ Սեկեշֆեհերվար քաղաքում, որն ավարտվեց 1։1 հաշվով։Պատասխան խաղը կկայանա Գյումրիում հուլիսի 15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում