Քաղաքականություն

Դավիթ Հարությունյանը կանխատեսել է ընտրությունների վիճարկման հարցով ՍԴ-ի որոշումը

4 րոպեի ընթերցում

Դավիթ Հարությունյանը կանխատեսել է ընտրությունների վիճարկման հարցով ՍԴ-ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, կանխատեսելով ՍԴ որոշումը՝ ընտրությունների վիճարկման հարցով, ունի ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստում իր եզրափակիչ ելույթում:

Նա նախ հակիրճ անդրադարձավ իր ներկայացրած 9 թեզերին՝ դրանք կրկին պնդելով: Հարությունյանը վերահաստատեց իր ներկայացրած թեզը. «Ազատ ընտրության իրավունքի խախտումներն ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտ են եղել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը»:

Նա պնդեց կրկին՝ Նիկոլ Փաշինյանը ապօրինի է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Հարությունյանը հավելեց՝ սահմանադիրը շատ հստակ պատկերացնում էր հրաժարականի ինստիտուտի էությունը: «Անձամբ հրաժարական տալը և հրաժարական տրված համարելը բացարձակապես տարբեր իրավական ինստիտուտներ են: Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը հարմարեցնել սեփական շահին»,- նշեց նա:

Հարությունյանը շեշտեց՝ ՍԴ-ն նախորդ օրը մերժել է Ոստիկանությունից ապացույցներ պահանջելու իր միջնորդությունը: Ըստ նրա՝ բարձր դատարանը մերժել է ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտ և անվիճելի ցույց կտային իրենց բողոքի արդարացի լինելը: Հարությունյանը նաև նշեց. «Զուտ մարդկային առումով ես հասկանում եմ ձեզ, որովհետև, անկախ մեր կողմից բերվող փաստարկներից, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի, որ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը»:

Ըստ նրա՝ ՍԴ-ի կողմնորոշումն այս գործով ակներև է: «ՍԴ-ն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ-ի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ նաև իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու, դառնալ ՀՀ-ում Սահմանադրության և սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության և անկախ դատական համակարգի առաջնորդ: Սակայն առաջնորդությունն ունի իր գինը, և դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Առաջին անգամ է, որ ես կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում: Ինչ վճիռ էլ դուք կայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է: Բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ այս գործով ՍԴ-ի որոշումից է կախված նաև ցավոտ հարցերում ՀՀ-ի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը:

Նրա կարծիքով՝ եթե ՍԴ-ն համարի, որ այս ընտրությունները լեգիտիմ են, և ԱԺ կազմն ունենա ԿԸՀ-ի կողմից սահմանված համամասնությունը, ապա դրանով ՍԴ-ն զրկում է Հայաստանին ԱԺ քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն արձագանքեց Հարությունյանի ելույթին. «Մարդկայնորեն ես հասկանում եմ ձեզ, մարդկայնորեն հասկանում եմ ձեր ընտրած մարտավարությունը, ՍԴ-ին վարկաբեկելու և այդպիսով ՍԴ-ի ապագա որոշումը վարկաբեկելու ձեր փորձերը, բայց չեմ ընդունում և ինձ համար դա դատապարտելի է: Այս բարձր դատարանում դատավարությունը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ: Այստեղ քննվում է ընտրությունների կապակցությամբ ընդունված որոշման հետ կապված վեճը»,-ասաց ՍԴ նախագահը:

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Քաղաքականություն

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանին

Քաղաքականություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանին

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը սպառնացել է մտնել Իսրայել պաղեստինցիներին օգնելու համար

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ֊ին օգնություն հատկացնելու որոշումը երկրի ինքնիշխանությանն աջակցելու ազդանշան է համարում

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Քաղաքականություն

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելը նշանակալի քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Ջոն Ինյարիտու

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում