Միջազգային

Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարությունը հրապարակել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:

«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն իմ թիմին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն բոլոր սպաներին, շարքայինին և ծառայողին»,- ասել է նա:

Ավակովի հրաժարականը կքննարկվի Ռադայում հուլիսի 15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում