Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժումն ուրիշ խմբավորումների թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել այլ երկրների անվտանգության սպառնալիքների ստեղծման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը:

«Ինչ վերաբերում Է օ՛տարերկրացիներին, ովքեր ցանականում են Աֆղանստանը որպես ռազմակայան օգտագործել այլ պետությունների դեմ (հարվածներ հասցնելու համար), մենք («Թալիբանը») պարտավորություն ենք ստանձնել, որ չենք ընդունի նրանց, լինեն նրանք մենակ անձինք թե խմբավորոմներ՝ տրամադրված ցանկացած այլ երկրի դեմ, ներառյալ Չինաստանը,- հուլիսի 13-ին մեջբերում Է նրա խոսքը Nation թերթը:- Մենք Աֆղանստանում թույլ չենք տա ո՛չ բացահայտ հավաքագրում, ո՛չ վարժեցում, ո՛չ Էլ միջոցների հանգանակում որեւիցե խմբավորման համար»:

Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 14-ին արված հայտրարությունից հետո, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում Է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում Է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres