ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը գործողություններն ուժերն այնտեղից դուրսբերելուց հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի շուրջը միության գործողություններն այնտեղից օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտգործնախարարությունների ղեկավարներ մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին ժամանելուց հետո:

«Մենք կքննարկենք այն գործողությունները, որոնք ԵՄ-ն պետք Է ձեռնարկի Աֆղանստանից արեւմտյան զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո»,- հայտնել Է նա՝ չճշտելով մանրամասները: Նրա խոսքով՝ Բրյուսելի նախարարական հանդիպմանը նաեւ կքննարկվի իրադրությունը Մերձավոր Արեւելքում, Լիբանանում եւ Եթովպիայում:

Նախարարները կքննարկեն նոր տեխնոլոգիաների ազդեցությունը միջազգային օրակարգի վրա եւ Եվրամիության արտաքին քաղաքական նոր հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը»: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերումն սկսել են այս տարվա մայիսի 29-ին՝ երկրում 20 տարվա ռազմական ներկայությունից հետո: Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ Է վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ Աֆղանստանի սահմանների երկայնքով՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին:

Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար Վալի Մոհամադ Ահմադզայը, բանակի համար առաջնահերթությունը երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունն Է թալիբներից: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որնցով կատարվում Է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը