Մշակույթ

Քաղաքը կարդում է. հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացվի Գրքի երևանյան չորրորդ փառատոնը

2 րոպեի ընթերցում

Քաղաքը կարդում է. հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացվի Գրքի երևանյան չորրորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին: Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են՝ կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են գրաքննադատ, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը, գրականագետ Ալվարդ Սեմիրջյանը, գրականագետ Հասմիկ Խեչիկյանը, գրականագետ Քրիստինե Հովհաննիսյանը:

Գրքի երևանյան 4-րդ փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում