Մոլդովայի նախագահի կուսակցությունն ստանում Է քվեների 52,53 տոկոսն արձանագրությունների 99,58 տոկոսի մշակումից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործողության եւ համերաշխության կուսակցությունը (ԳՀԿ), որը պաշտպանում Է Մոլոդովայի նախագահ Մայա Սանդուին, խորհրդարանի ընտրություններում ստանում Է քվեների 52,53 տոկոսը եւ կկարողանա ինքնուրույն կազմել կառավարություն: Հուլիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հուլիսի 11-ին կայցած քվեարկության արդյունքներով քվեաթերթիկների 99,58 տոկոսի մշակումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԳՀԿ-ից հետո երկրորդ տեղում Է Կոմունիստների եւ սոցիալիստների ընտրական դաշինքը՝ 27,36 տոկոս արդյունքով: Բացի դրանից ընտրական շեմը հաղթահարում Է եւս մեկ կազմավորում՝ տարածաշրջանային Շորի կուսակցությունը, որն ստացել Է 5,78 տոկոս: Քվեաթերթիկների մշակումը դեռ պաշտոնապես ավարտված չԷ, սակայն, հանձնաժոովի տվյալներով՝ Սանդուի կուսակցությունն ստանում Է խորհրդարանի 101 մանդատներից 51-ը եւ կկարողանա ինքնուրույն կազմել կառավարություն:

Դա տեղի կունենա այն կուսակցությունների քվեների համամասնական բաշխման հաշվին, որոնք չեն հաղթահարել 5-տոկոսանոց արգելքը խորհրդարան անցենլու համար: ԳՀԿ-ի ստացած արդյունքը լավագույնն Է Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ: Ավելի վաղ սոսկ Կոմունիստների կուսակցությունն Է 2001 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել 50,07 տոկոս: Նախնական հաշվումների համաձայն՝ Սադնուի կուսակցությունը կարող Է խորհրդարանում ստանալ 101 մանդատներից 60 – 61-ը: Քվերակության արդյունքները պետք Է հասատի երկրի Սահմանադրական դատարանը:

Հայերեն Русский

Ռուսաստանի ու Բրազիլիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց «Ցելյե»-ին

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս