ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1364 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 376 հազար 200 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 423 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է358 հազար 227 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 22 մարդ, ընդհանուր՝ 5443: