Միջազգային

Թալիբները հայտարարերլ են Իրանի հետ սահմանին հսկիչ անցակետը գրավելու մասին

1 րոպեի ընթերցում

Թալիբները հայտարարերլ են Իրանի հետ սահմանին հսկիչ անցակետը գրավելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալները վերահսկման տակ են վերցրել հսկիչ անցակետեր Իրանի եւ Թուրքմենստանի հետ սահմաններին, երկուսն Էլ գտնվում են Հերաթի նահանգում: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թալիբների ներկայացուցիչներն AFP-ին հավաստել են «Իսլամ Քալա» հսկիչ անցակետի գրավումն Իրանի հետ սահմանին: Սակայն Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը ժխտում Է այդ կետի նկատմամբ կառավարական վերահսկողության կորուստը, նշում Է 1TV հեռուստաալիքը:

Լրացուցիչ մեկնաբանություններ թալիբների կողմից Թուրքմենստանի հետ սահմանին հսկիչ անցակետի գրավման մասին տեղեկատվության առիթով գործակալությունը եւ հեռուստաալիքները չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում