Միջազգային

Լիբանանում ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 3 մարդ

1 րոպեի ընթերցում

Լիբանանում ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 3 մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, օդանավումեղել է 3 մարդ: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:

Խոսքը Cessna 172 տեսակի օդանավի մասին է, որը պատկանում է Open Sky Aviation ավիաընկերությանը: Այն օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:

Կործանման վայրին մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի անկման ձայնը լսելով՝ իրենք մոտեցել են դեպքի վայրին և հայտնաբերել մարդկանց մարմինները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում