Անահիտ Ավանեսյանը հերքում է լուրերը, թե ՀՀ-ում պատվաստվող «Աստրազենեկա»-ի հավաստագիրը ԵՄ որոշ երկրներ չեն ընդունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնաբանել է տարածվող լուրերը, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ օգտագործվող «Աստրազենեկա» պատվաստանյութի հավաստագիրը ԵՄ որոշ երկրների կողմից չի ընդունվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ավանեսյանն ընդգծեց, որ այդ լուրերը կեղծ են:

«Չգիտեմ՝ ինչ ենթադրություններից ելնելով այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «Աստրազենեկա», որն ընդունելի է, կա ինչ-որ մեկը, որն ընդունելի չէ։ Ես խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Հայաստանում օգտագործվում է «Աստրազենեկա» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար։ Մեր երկրում այժմ օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված «Աստրազենեկա» պատվաստանյութը»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ աշխարհի երկրների միջև այս պահին ընթանում է միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթացը։

Հուլիսի 7-ին լրագրող Մարկ Գրիգորյանը ահազանգել էր՝ Հայաստանում «Աստրազենեկա»-ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։

Ավանեսյանն անդրադառնալով այս խնդրին ասաց. «Այստեղ չի կարելի շեշտել, որ ԵՄ-ն չի ընդունել «Աստրազենեկայի» պատվաստումը: «Պետք է գրագետ ձևակերպել խնդիրը. վերջերս Եվրամիությունը որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումներն ընդունելի տարբերակ կդառնան Եվրամիության երկրների մուտքի համար: Դրանից հետո Եվրամիության ամեն մի երկիր սկսել է տեխնիկական հատվածը՝ ճանաչելու մեր սերտիֆիկատների ֆորմատները: Բոլոր երկրներն էլ սկսել են հավելվածների միջոցով փոխճանաչման գործընթացը, որն ընթացքի մեջ է: Հայաստանը որևէ բան չի ուշացնում, դա գործընթաց է, որը բոլոր երկրներն անցնում են»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ այն երկրների ցանկը, որոնք արդեն ճանաչել են՝ Հայաստանի հավելվածը տրամադրելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հայերեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է զարգացնել Ամուլսարի հանքին կից իր ենթակառուցվածքները՝ պատրաստելով արհեստավարժ օպերատորներ

Ճամբարակ քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 51 ծրագիր է իրականացվել