Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել Է իննի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 4-ին առնվազն ինը մարդ Է զոհվել սողանքի հետեւանքով Ճապոնիայի կենտրոնական մասի Ատամի քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 8-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը: Ավելի վաղ տեղեկատություն Էր ստացվել յոթ զոհվածների մասին: Սողանքի վայրում շարունակվում Է փրկարարական գործողությունը, տակավին անհայտ կորած Է համարվում եւս շուրջ 20 մարդ:

Ատամիում, որի բնակչությունը 37 հազար Է, սողանքն իջել Է հուլիսի 4-ի առավոտյան: Դրա երկարությունը կազմել Է շուրջ 2 կիլոմետր, վնաս Է հասցվել ավելի քան 130 տների եւ շինությունների: Սողանքի պատճառ են դարձել տեղատարափ անձրեւները, որոնք մի քանի օր տեղացել են Ճապոնիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում: Առանձին վայրերում երկու օրում տեղացել են 400-ից մինչեւ 600 միլիմետր անձրեւներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին