ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրները կոչ են արել պահպանելու կայունությունը Հաիթիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամները դատապարտել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը՝ կոչ անելով պահպանելու երկրի կայունությունը: Այդ մասին ասված Է Անվտանգության խորհրդի՝ հուլիսի 7-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անվտանգության խորհրդի անդամները կտրականապես դատապարտում են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը»,- նշված Է փաստաթղթում:

Նրանք Հաիթիի բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել «հրաժարվելու բռնությունից եւ դրա կոչերից»: Տարածված հայտարարության մեջ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները «բոլոր կողմերին կոչ են անում պահպանելու հանգստություն, դրսեւորելու ինքնազսպություն եւ խուսափելու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ անկայունության»: Անվտանգության խորհրդում ընդգծել են հաշտության երկխոսության անհրաժեշտությունը, խոստացել են հետեւել Հաիթիում իրադրության զարգացմանը եւ համերաշխություն են հայտել այդ երկրի ժողովրդի հետ: Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի լույս 7-ի գիշերը մահացու վիրավորում Է ստացել իր նստավայրում անհայտ անձանց հարձակման հետեւանքով:

Հարձակման ժամանակ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը նույնպես վիրավորվել Է եւ տեղափոխվել հոսպիտալ: Ըստ երկրի վարչապետի պաշտոնակատր Կլոդ Ժոզեֆի հայտարարության՝ համաձայն հարձակում կատարած հանցագործների մի մասը խոսել Է անգլերեն եւ իսպաներեն: Ժոզեֆը բնակչությանը հանդարտության կոչ Է արել՝ հավաստիացնելով, որ «երկրում անվտանգության բնագավառի իրադրությունը գտնվում Է Հաիթիի ազգային ոստիկանության եւ զինված ուժերի հսկողության ներքո», Նախարարների խորհուրդը հանրապետությունում 15 օրով ռազմական դրություն Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը