Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որքանո՞վ են համընկնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Որքանո՞վ են համընկնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի են ուժեղացել պրոթուրքական տրամադրությունները։ Եթե մինչ այդ Անկարայի եւ Բաքվի հարաբերություններում զարգացվում էր «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը, ապա հետպատերազմյան շրջանում փորձ է արվում ստուգել, թե ինչպիսի ընդունելություն կգտնի «մեկ ազգ, մեկ պետություն» ունենալու հեռանկարը։

Չնայած այդ ամենին, որքան էլ այսօր Ադրբեջանում հրապուրված են «մեծ եղբոր» օգնությամբ եւ հովանավորությամբ «հաղթանակը» ամրապնդելու եւ զարգացնելու հեռանկարով, այնուամենայնիվ, բռնապետերը հազիվ թե համաձայնեն կիսել իշխանությունը։ Նման տրամադրությունները, իհարկե, օգնում են կոնսոլիդացնել հասարակությունը եւ ձեւավորել գոյություն չունեցող ազգային ինքնություն, բայց նպատակը բնավ միաձուլումը չէ, առնվազն Ադրբեջանի այսօրվա իշխանության համար։

Մինչդեռ թուրքական կողմը բավականին հեռահար եւ արդյունավետ քաղաքականություն է իրականացնում պրոթուրքական տրամադրություններն առավել խորքային եւ անբեկանելի դարձնելու համար։ Ամեն փոփոխություն սկսվում է երիտասարդ սերնդին անհրաժեշտ գաղափարներով եւ արժեքներով դաստիարակելու ճանապարհով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում