Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՛չ միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ո՛չ միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիդրոահաբեկչության թեմային անդրադառնալիս «ՀՀ»-ն առիթով նշել էր, որ խորհրդային տարիներին ադրբեջանական ղեկավարության հետեւողականության եւ ՀՍՍՀ քաղաքական ղեկավարների անհեռատեսության հետեւանքով թյուրքական տարրը կամաց-կամաց տիրացել է մեր «կապույտ ու կանաչ երակներին»՝ ջրային ու անտառային տարածքներին, արոտավայրերին, բերրի հողերին։ ՀՀ-ին թշնամի պետությունն այսօր էլ նույն գործելաոճում է, եւ հայատացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը այսօր կրկնում է իր քայլերը։

… Փաստերը ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունները միշտ են հավակնություններ ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ։ Այն տարածքների, որոնց տիրելով թյուրքական տարրը կարողացել է սեպաձեւ խրվել մեր երկրում եւ ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Ուստի՝ ՀՀ-ն պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների իրավունքները: Միջազգային ուղիղ պահանջ է, որ սահմանազատումը լեգիտիմ չէ, եթե խաթարում է սահմանային բնակչության բնականոն կյանքը, հաշվի չեն առնվում մարդու իրավունքներն ու իրավունքի գերակայությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում