Միջազգային

Քաբուլում պայթյուն Է տեղի ունեցել ոստիկանական ուղեփակոցի մոտ

1 րոպեի ընթերցում

Քաբուլում պայթյուն Է տեղի ունեցել ոստիկանական ուղեփակոցի մոտ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 6-ին հուժկու պայթյուն Է որոտացել Քաբուլում: Ինչպես հայտնել Է Աֆղանստանի Ariana հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ հատուկ ծառայություններում, միջադեպը տեղի Է ունեցել Քաբուլի յոթերորդ շրջանում՝ ոստիկանական ուղեփակոցի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախնական տվյալներով՝ խոսքը վերաբերում Է տրոտիլով լի ավտոմոբիլի պայթյունին: Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում