Պայթանյութով անօդաչուները գրոհել են Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ գիշեր ռումբեր կրող մի քանի անօդաչու թռչող ապարատներ արտագրոհ են կատարել Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Ինչպես հուլիսի 6-ին հայտնել Է Shafaq News նորությունների պորտալը, հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք կոչված են ապահովելու դիվանագիտաան ներկայացուցչույան անվտանգությունը, կրակ են բացել դրոնների ուղղությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Որոշ աղբյուրների տվյալներով՝ անօդաչուներին խոցել չի հաջողվել: Այլ աղբյուրներ տեղեկացրել են դրոնների ոչնչացան մասին:

Sabereen News նորությունների պորտալը պնդում Է, որ անօդաչուներից մեկը հարված Է հասցրել ռազմական օբյեկտի Միացյալ Նահանգների դեսպանատան տարածքում: Հասցված հարվածի մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: Al Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուներ, ավելի վաղ տեղեկացրել Բաղդադի կենտրոի հատկապես պահպանվող «կանաչ գոտու» հրթիռակոծման փորձի մասին, որտեղ գտնվում են մի շաք կառավարական շենքեր եւ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, ներառյալ ԱՄՆ-ի դեսպանությունը:

Հուլիսի 5-ին հրթիռակծման Է ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանն Իրաքի արեւմուտքի Անբարի նահանգում, որն օգտագործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերը: «Հրթիռներն ընկել են ռամակայանի պարագծից ներս: Տուժածներ կամ վնաս չեն հայտնաբերվել»,- Twitter-ում հայտնել Է կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտն: Օրերս իրաքցի շիաների «Ալ Խաշդ աշ Շաաբի» աշխարհազորը հայտարարել Է հարվածներ հասցնելու հնարավորության մասին ի պատասխան հունիսի լույս 28-ի գիշերը Սիրիայի հետ սահմանին իր դիրքերի գնդակոծումների ԱՄՆ-ի ռազմաօդայն ուժերի ինքնաթիռների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա