Միջազգային

Չեխիայում չորս մարդ Է վիրավորվել կենսավառելիքի արտադրության գործարանում պայությունի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Չեխիայում չորս մարդ Է վիրավորվել կենսավառելիքի արտադրության գործարանում պայությունի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի հյուսիս - արեւմուտքի Ուստեցկի երկրամասում հուլիսի 6-ին չորս մարդ Է վիրավորվել Լովոսիցե քաղաքի կենսավառելքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդրել Է Չեխիայի հեռուստատեսությունը:

Տուժածներից մեկը ծանր վերքեր Է ստացել եւ հիվանդանոց Է տեղափոխվել փրկարաների ուղղաթիռով: Մետաղաթերթերի կույտերը, որոնք կազմել են արտադրամասերից մեկի կառուցվածքը, տասնյակ մետրերով հեռու են նետվել: Դրանք փակել են, մասնավորապես, երկաթուղու հատվածը, որն անցնում Է գործարանի տարածքի մերձակայքով: Այնտեղ գնացքների երթեւեկությունը դադարեցված Է:

Պայթյունը տեղի Է ունեցել Preol ընկերությանը պատկանող գործարանի տարածքում: Ընկերությունը Չեխիայում կենսավառելիքի խշորագույն արտադրողն Է: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկրարաներն ու հրշեջները: Թունավոր նյութերի արտանետում օդ տեղի չի ունեցել, ճշտել Է հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում