Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չեն հանդուրժի որևէ երկրի միջամտություն իրենց ներքին գործերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը չի հանդուրժի արտաքին միջամտություն իր ներքին գործերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Պեկինում Խաղաղության 9-րդ համաշխարհային ֆորումի բացմանն ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Չինաստանը չի միջամտում այլ երկրների ներքին քաղաքականությանը, չի խոչընդոտում դրանց զարգացմանը, սակայն մենք նաև չենք հանդուրժի, որ որևէ երկիր խառնվի մեր ներքին գործերին կամ խոչընդոտի մեր զարգացմանը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը:

Նա նշել է, որ այսօր Չինաստանն արդեն վաղուց այն չէ, ինչ 100 տարի առաջ էր: «Ոչ ոք չպետք է թերագնահատի պետական ինքնիշխանությունը, անվտանգությունն ու երկրի զարգացման շահը պաշտպանելու չինացի ժողովրդի կամքն ու հնարավորությունները»,- հավելել է նա:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին