Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել  ՃՈ կազմավորման 85-ամյակի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության կազմավորման 85-ամյակի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում ասվում է.

«Այսօր ճանապարհային ոստիկանության ծառայությունը դարձավ 85 տարեկան։

Ոստիկանների մի քանի սերունդ, որոնք ութ և կես տասնամյակ անվտանգ երթևեկություն են ապահովել մեր հանրապետության ճանապարհներին, բնակավայրերում, մայրաքաղաք Երևանում, իրենց ծառայությունը կատարել են բարեխիղճ ու նվիրումով` նպատակ ունենալով ապահովել երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը։

Ճանապարհային ոստիկանությունը կատարելագործվել է տասնամյակների ընթացքում` համալրվելով ժամանակակից տեխնիկական միջոցներով, կապի միջոցներով, տրանսպորտով և ամենագլխավորը` ժամանակակից կադրերով, որոնք ավագներից ընդունելով լավագույն ավանդույթների էստաֆետը` միշտ գնացել են զարգացման ու կատարելագործման։

Այսօր ճանապարհային ոստիկանությունը կատարելագործման նոր փուլում է` վերակազմավորվելով պարեկային ծառայության, որը, համոզված եմ, նույնպես լավագույն ավանդույթների ու զարգացման գործընթացի կրողը կլինի։

Մի քանի օրից Երևան քաղաքի ճանապարհային ոստիկաններին փոխարինելու կգան պարեկայինները՝ ապահովելով երթևեկության արդիական աստիճան ու որակ։

Շնորհակալություն եմ հայտնում մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններին ծառայության համար ու մաղթում հետագա ծառայողական ձեռքբերումներ։

Շնորհավորում ու շնորհակալություն եմ հայտնում բոլոր ճանապարհային ոստիկաններին պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մաղթում արդյունավետ գործունեություն` ծառայության զարգացման արդի փուլում»։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում