Միջազգային

Բելառուսի նախագահը սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը

1 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահը սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Բելառուսի նախագահը այս մասին հայտարարել է Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ժողովի ժամանակ, որը Բելառուսում նշում են հուլիսի 3-ին ։

Լուկաշենկոն պարզաբանել է, որ Ուկրաինայից հսկայական քանակությամբ զենք է ներթափանցում ։

Բացի այդ, ըստ նախագահի, հարևան հանրապետությունը, ինչպես նաեւ Գերմանիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը եւ Լիտվան կապված են Բելառուսում «ծպտյալ» ահաբեկչական խմբավորումների հետ:

«Այդ բջիջների նպատակը իքս օրը բռնի իշխանափոխությունն է»,- հավելել է նա ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում