Իսրայելը հարված Է հասցրել ՀԱՄԱՍ-ի զինագործական արտադրամասին ի պատասխան պայթանյութով օդապարիկների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 2-ի գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման զինագործական արտադրամասին ի պատասխան հրեական պետության կողմը հրկիզող նյութերով եւ պայթանյութերով ամրացված օդապարիկների արձակման՝ հրկիզման նպատակով: Այդ մասին հայտնել Է բանակային մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք օդապարիկների արձակման՝ հրկիզումների նպատակով Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել զենքի արտադրման օբյեկտին, որը պատկանում Է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը»,- ասված Է զինվորականների հայտարարության մեջ: Բանակը վճռականորեն կհակազդի ահաբեկչության ցանկացած փորձերի Գազայի հատվածի կողմից», ընդգծել են մամուլի ծառայությունում:

Իսրայելի Kan պետական ռադիկայանի տեղեկատվությամբ՝ հուլիսի 1-ին Գազայից Իսրայելի տարածքներ պայթանյութով օդապարիկների արձակման հետեւանքով բռնկել Է առնվազն չորս անտառային հրդեհ: Բանակը վաղօրոք նախազգուշացրել Է զինագործական արտադրամասի շենքում գտնվողներին պատրաստվող հարվածի մասին: Իսրայելացի զինվորականները հունիսի կեսերին երկու անգամ թիրախներ են խոցել Գազայի հատվածում ի պատասխան պայթանյութով օդապարիկների արձակման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը