Չինաստանը հասել է հարյուրամյակի առաջին նպատակին եւ կառուցել Է միջին ունեւորության հասարակություն. Սի Ծինպին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ն հաջողությամբ հասել Է բացարձակ աղքատության վերացման եւ միջին ունեւորության հասարակության կառուցման՝ հարյուրամյակի առաջին նպատակին: Այդ մասին հուլիսի 1-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) 100-ամյակի պատվին կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել Է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար, ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հասել ենք հարյուրամյակի առաջին նպատակին եւ բոլոր տեսակետներից միջին ունեւորության հասարակություն ենք կառուցել Չինաստանում»,- ասել Է նա Տյանանմենի հրապարակում ունեցած ելույթի ժամանակ:

«Դա նշանակում Է, որ մենք լուծել ենք Չինաստանում բացարձակ աղքատության վերացման խնդիրը: Եվ այժմ մենք վստահ քայլերով գնում ենք դեպի հարյուրամյակի մեր երկրորդ նպատակը՝ Չինաստանի՝ մեծ, բոլոր առումներով արդի սոցիալիստական պետության վերածման նպատակը»,- նշել Է պետւթյան ղեկավարը:

Չինական գաղափարախոսության համաձայն՝ «երկու հարյուրամյակների» նպատակներն են «սյաոկան» (միջին ունեւորության) հասարակության կառուցումը 2021 թվականին Չինաստանի Կոմկուսի 100-ամյակի առթիվ, ինչպես նաեւ Չինաստանի վերածումն «ուժեղ, ժողովրդավարական, քաղաքակիրթ, ներդաշնակ եւ արդի սոցիալիստական պետության» 2049 թվականին ՉԺՀ-ի հիմնադրման հարյուրամյա տարեդարձի առթիվ:

Չինաստանի Կոմկուսը հիմնադրվել Է հեղափոխական շարժման վերելքի շրջանում՝ մարքսիզմ-լենինիզմի գաղափարների հիման վրա, դրա առաջին համագումարը տեղի Է ունեցել ընդհատակում՝ 1921 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 5-ը:

Այն սկսվել Է Շանհայում, իսկ ավարտվել Նանհու լճի վրա Ցզյասին քաղաքի շրջանում, ուր մասնակիցներն ստիպված Էին տեղափոխվելու այն բանից հետո, երբ իշխանություններն իմացել Էին միջոցառման անցկացման մասին:

Այդ հագուցային ժողովին ներկա Է եղել 13 մարդ, որոնց թվում եղել Է Չինաստանի ապագա առաջնորդ Մաո Ցզեդունը (1893 – 1976) եւ Կոմինտերնի երկու օտարերկրացի ներկայացուցիչ: Պատգամավորներն այն ժամանակ որոշել են կուսացության պաշտոնական անվանումը եւ եւ ընդունել դրա առաջին ծրագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը