Տարածաշրջանային

Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի դերը Սև ծովում անվտանգության ապահովման հարցում

1 րոպեի ընթերցում

Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի դերը Սև ծովում անվտանգության ապահովման հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուչուլաձեն, ով մասնակցել է Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը Սևծովյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի կողմից հունիսի 14-ին Բրյուսելում ընդունված հայտարարությունը, որում ասվում է, որ այդ երկիրը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ երրորդ երկրները չեն կարողանալու միջամտել հանրապետության ու ռազմա-քաղաքական բլոկի հարաբերությունների մեջ:

Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1990-ականների վերջերից: 2002 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարնաձեն առաջին անգամ հայտարարել էր, որ իրենք ցանկանում են դառնալ դաշինքի անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում