Միջազգային

Մակրոնը խոսել է կորոնավիրուսի պատճառով աշխարհում հավասարության խաթարման մասին

1 րոպեի ընթերցում

Մակրոնը խոսել է կորոնավիրուսի պատճառով աշխարհում հավասարության խաթարման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակն աշխարհում հավասար իրավունքների տեսանկյունից հանգեցրել է հետընթացի: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեսակետ է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված ֆորումի ժամանակ:

Նա ընդգծել է, որ համավարակի ժամանակ ավելացել են կանանց նկատմամբ բռնության դեպքերը: «Հաճախ ասում են, որ կորոնավիրուսը հակասոցիալական վիրուս է, քանի որ այն ամենից շատ վնասում է ավելի թույլերին, սակայն այն նաև հակաֆեմինիստական է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

«Հավասարության սերունդ» խորագիրը կրող համաժողովին մասնակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլեն, տեսակապի միջոցով՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և այլոք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում