Հասարակական

Դպրոցականները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի դերասանների հետ։

Դերասանի վարպետության դասերը կանցկացնեն Դավիթ Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Լիլի Էլբակյանը, Ստեփան Ղամբարյանը։

«Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրին կարող են մասնակցել 10-12-րդ դասարանի աշակերտներ։ Մասնակցությունը ծրագրին անվճար է, մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մրցութային կարգով։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է առցանց լրացնել մասնակցության հայտն ու մոտիվացիոն նամակը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1H9Nc0VwNfREryHrbb3DZLQz.../edit :

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է: Մոտիվացիոն նամակների հիման վրա ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում կկատարվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ dasaran.dasakan@gmail.com, 010-52-57-72:

Հայերեն

Երեմյան կաթնամթերքը հունիսի 1-ին կնշի Կաթի համաշխարհային օրը

Փրկարարները մարել են Բերքանուշ գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Վանաձորի նախկին արտադրամասերից մեկի մոտ բռնկված հրդեհը

Վլադիմիր Աբրահամյանի շքեղ նկարազարդումներով ֆրանսիական հեքիաթները նոր շնչով վերադարձան ընթերցողի մոտ

Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը

ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար

Երիտասարդության ու փորձի հակադրություն. այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Կառավարությունը 2018 թվականից ի վեր շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացրել եկեղեցիների վերականգնման, նորոգման և ամրակայման համար

Եվրոպական ինդեքսներ - 30/05/25

Ամերիկյան ինդեքսներ - 30/05/25