ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է անում ազատ արձակել ռազմագերիներին, գտնել ԼՂ խնդրի քաղաքական լուծում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին, վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, հասնել քաղաքական լուծման: Լինդեն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի դիտարկմանը, որ հայ հասարակությունը հիասթափված է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ԵԱՀԿ-ի պասիվ դիրքորոշումից և հարցին, թե արդյոք ԵԱՀԿ գործող նախագահը կիսո՞ւմ է Ադրբեջանի նախագահի տեսակետը, թե ԼՂ հակամարտությունը լուծված է:

«Համաձայն չեմ, որ ԵԱՀԿ-ն շատ ջանք չի գործադրում կոնֆլիկտի հարցում, այն հարցում, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ է: Ես անձամբ հանդիպում եմ ունեցել նրա հետ երեկ՝ քննարկելու իրավիճակը: Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որը համանախագահում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, որոնք փորձում են անել շատ դրական քայլեր»,-ասաց Լինդեն ու նկատեց, որ նրանք, սակայն, անցյալ տարի սահմանափակ հասանելիություն են ունեցել տարածաշրջան՝ կորոնավիրուսի, նաև այլ պատճառներով:

ԵԱՀԿ գործող նախագահը հիշեցրեց, որ հունիսի կեսին նաև համաձայնություն եղավ՝ Հայաստանին վերադարձնելու 15 հայ ռազմագերիների, Հայաստանն էլ Ադրբեջանին տրամադրեց քարտեզներ, որոնքը հեշտացնելու են ականազերծման աշխատանքները: Լինդեն դա համարեց վստահության ամրապնդման ողջունելի միջոց: Նրա կարծիքով՝ դա տեղի է ունեցել Վրաստանի արժեքավոր դերակատարության, ԱՄՆ-ի, նաև Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ում շվեդական համանախագահության գերազանց համագործակցության արդյունքում:

«Ես իմ հայտարարությամբ կոչ եմ արել Հայաստանին, Ադրբեջանին՝ անել դրական քայլ՝ ազատ արձակելով բոլոր մնացած կալանավորվածներին և բանակցությունները վերսկսել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, նաև Անջեյ Կասպրշիկի ներգրավվածությամբ քաղաքական լուծում գտնել, քանի որ դեռ չկա խաղաղության համաձայնագիր»,-ասաց Լինդեն:

Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները՝ ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ