Եվրո-2020. Դանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ` հաղթելով Ուելսին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆը մեկնարկեց Ուելս-Դանիա խաղով, որը կայացավ Ամստերդամում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին Ուելսը տիրել էր նախաձեռնությանը, ինչի մասին վկայում էր նաև վիճակագրությունը: Դանիան շեշտը դրել էր արագ հակագրոհի վրա: Հենց նման մի հակագրոհի ժամանակ էլ`27-րդ րոպեին, Կասպեր Դոլբերգի հեռահար, դիպուկ հարվածի շնորհիվ Դանիան առաջ անցավ հաշվի մեջ: Ուելսն առաջին կեսի մնացած րոպեներին փորձեց հետ բերել կորցրածը, սակայն ապարդյուն:

Երկրորդ կեսի մեկնարկում Ուելսի հավաքականի պաշտպաններն օգնեցին Դանիային խփել երկրորդ գնդակը: Դուբլի հեղինակ դարձավ Կասպեր Դոլբերգը: Ուելսն ամեն կերպ փորձում էր գտնել դեպի Դանիայի դարպասը տանող ճանապարհը, սակայն դանիացիները կարգապահորեն պաշտպանվում էին: Դանիան խաղավարտին մոտ խփեց նաև երրորդ գնդակը` աչքի ընկավ Մելեն: Մինչ մրցավարը կազդարարեր խաղի ավարտը Ուելսի կազմում կարմիր քարտ ստացավ Հարի Ուիլսոնը, ով միտումնավոր գցեց Մելեին: Հանդիպման ավելացված րոպեին Դանիան խփեց նաև 4-րդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Բրեյթվեյթը:

Ուելս-Դանիա` 0:4:

Դանիան քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդներ-Չեխիա զույգի հաղթողի հետ (հունիսի 27):

Հայերեն

Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը

Իսրայելի կողմից Լիբանանի հարավի գնդակոծության զոհերի թիվը հասել է 24-ի

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը

ԵՄ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Սերբիայում ցուցարարներն արգելափակել են խոշոր տրանսպորտային հանգույց

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից

Եղիշե Մելիքյանը մնում է «Փյունիկ»-ում

Նիդեռլանդներում հափշտակված ռումինական ցուցանմուշների արժեքը հասնում է գրեթե 6 միլիոն եվրոյի

Տվյալ պատգամավորի մի շարք արարքներում առկա են ոչ իրավաչափ վարքագծի հատկանիշներ. ՄԻՊ գրասենյակն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը