Սպորտ

Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի ավարտել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցախաղը

1 րոպեի ընթերցում

Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի ավարտել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցախաղը

Սերբ թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցում էին Նովակ Ջոկովիչն ու Ալեքսանդր Զվերևը:

Առաջին սեթից հետո Ջոկովիչը վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:

Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանց գործող չեմպիոնը` բելառուս Արինա Սաբալենկան: 

Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է, որը գավաթին տիրացել է 11 անգամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում