ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ աշխարհը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հանրությունը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ահազանգել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ աշխարհի հարուստ երկրները բացում են իրենց հասարակություններին ու պատվաստում են երիտասարդներին, ովքեր ռիսկային գոտում չեն գտնվում, մինչդեռ աղքատ երկրներում պատվաստանյութերի խիստ պակաս կա: Գեբրեյեսուսը հայտնել է, որ իրավիճակը հատկապես վտանգավոր է Աֆրիկայում, որտեղ վարակի և մահվան նոր դեպքերն ավելացել են 40 տոկոսով՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ:

«Մեր աշխարհը ձախողում է, մենք՝ որպես համաշխարհային հանրություն, ձախողում ենք»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: ԱՀԿ ղեկավարը հերթական անգամ կոչ է արել երկրներին՝ ավելի ցածր եկամուտ ունեցող պետությունների հետ կիսվել պատվաստանյութերի իրենց դեղաչափերով:

Հայերեն

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ